Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Քաղաքականություն

Ես շարունակելու եմ իմ գործունեությունը․ Ալվինա Գյուլումյան

«Ես շարունակելու եմ աշխատել. շարունակելու եմ իմ գործունեությունը, քանի դեռ չկա անհատական ակտ, որ Գյուլումյանի պաշտոնավարումը պետք է դադարեցվի»:

Այս մասին, այսօր ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, ում լիզորությունները, ըստ արդեն ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների, այսօրվանից դադարել են:

Գյուլումյանը պնդեց, որ որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իր լիազորություններն ավարտված են:

«Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը: Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռեւս շարունակում ենք աշխատել»,- ասաց նա։