Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Վարդազարյան-Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
A A
Քաղաքականություն

Դատավոր Ազարյանի վերաբերյալ որոշումը՝ հուլիսի 9-ին (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին։ Այս մասին հայտնել է  ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությում արել էր Արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա:

Առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Սասուն Խաչատրյանի վերաբերյալ: