Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԼՀ
A A
Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ը սպասում է ՍԴ-ի որոշմանը (տեսանյութ)

«Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ ինքը չի քննելու այս գործը (Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 300․1 հոդվածի սահմանադրականությունը - հեղ․), մեր ասած պայմանն ուժի մեջ է։ Ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում»,- լրագորղների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Քոչարյանի փաստաբանների հայտարարությանը, որ հետ են վերցրել իրենց պաշտպանյալի դիմումը։

Սիմոնյանը Քոչարյանի փաստաբաններից Վարդևանյանին կոչ արեց իրավաբանությունը քաղաքականության հետ չշփոթել, իսկ փաստաբանների կողմից դիմումի հետ վերցնելը որակեց որպես քաղաքական քայլ։

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ Քոչարյանի գործով երկու դիմում կա ՍԴ-ում․ մեկը պաշտպանական կողմն է ներկայացրել, մյուսը՝ դատարանը։

«Նախ դա սխալ քայլ է, որովհետև ամեն դեպքում գործը քննվելու է, իրենց դիմումը կարևոր էր, որ մնար գործում։ Եվ մենք նույնպես կարծում ենք, որ այդ գործով անպայման պետք է որոշում լինի։ Եվ դիմումը վերցնել ինչ-որ «սոուսով», որ «իրավական պետության համար դիմումը ետ են վերցնում», միանշանակ իմանալով, որ գործը քննվելու է։ Ձեզ խաբել են․ ով որ եղել է այնտեղ, այդ մարդուն խաբել են, ով որ նայել է, իրեն խաբել են»,- շարունակեց Մարուքյանը։

Վերջինիս խոսքով՝ փաստաբանները կարող էին դիմել ՍԴ-ին երեկ, այսօր քննել այդ դիմումը։

Մանրամասները՝ տեսանյութում