Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess kanajk
A A
Սպորտ

Ռուսաստանցի շախմատիստուհին 11:0 հաշվով հաղթել է ադրբեջանուհուն, Աբրահամյանը պարտվել է

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից անցկացվող կայծակնային շախմատի կանանց առցանց մրցաշարում կայացել են Գրան պրիի 1-ին փուլի 1/8 եզրափակիչ մրցամարտերը: ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը 3,5:8,5 հաշվով պարտվել է ռուսաստանցի Վալենտինա Գունինային և դուրս մնացել պայքարից:

Այս փուլում ամենախոշոր հաշիվը գրանցվել է Ալեքսանդրա Կոստենյուկ – Գունայ Մամադզադա մրցամարտում: Ռուսաստանցի շախմատիստուհին 11 անգամ անընդմեջ հաղթել է ադրբեջանցի մրցակցին՝ չզիջելով անգամ կես միավոր: Չնայած պարտությանը, Գունայ Մամադզադան ՖԻԴԵ-ի կողմից կպարգևատրվի 200 դոլարով:

Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակիչ մրցամարտերը: Աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդրա Կոստենյուկը կհանդիպի վիետնամցի Թաո Լիի հետ, որը 5,5:4,5 հաշվով անսպասելի հաղթել է հնդկուհի փորձառու գրոսմայստեր Հումպի Կոներուին: