Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_01041-scaled
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Միքայել Մինասյանին առաջարկում է հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակով մասնակցել (տեսանյութ)

Զավեշտալի էր, որ Միքայել Մինասյանը ԲՀԿ-ին որպես ընդդիմություն էր դիտում և հռչակում ՝ ձգվելով դեպի ԲՀԿ։ Այս մասին Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վատիկանի նախկին դեսպան, Սերժ Սագսյանի փեսա Միքայել Մինասյանի պնդումներին, թե Հայաստանի Ազգային ժողովում արդեն կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի։ 

Ալեն Սիմոնյանը Միքայել Մինասյանին առաջարկում է հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակով մասնակցել, թեև վստահ է, որ հաջողություն չի ունենա։

Ինչ վերաբերում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին ուղղված՝ Մինասյանի խոսքերին, Սիմոնյանն ասաց՝ նրանց բաց և փակ նամակագրությունները մեկնաբանել չի ցանկանում․

«Թող իրենք պարզեն՝ ով է ում պրոյեկտը եղել, կամ եղել է կամ չի եղել»։ 

Սիմոնյանն անդրադարձավ նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պնդումներին, թե երկրում սով է լինելու։ Հորդորեց լրագրողներին երկու երեք ամիս անց Ծառուկյանից հետաքրքրվել՝ ուր է խոստացած սովը

«Ես կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, և ինքը իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է, միգուցե իրեն նամակներ գրող երդումներով մարդկանց մոտ, կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելու վտանգով, միգուցե իրենց մոտ կարող  է սով սկսվել, ես դա չեմ բացառում, բայց ՀՀ-ում սով չի եղել ու չի լինելու»։

Պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Հայրենիք» կուսակցությունների նախագահների և ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպման վերաբերյալ հարցադրմանը, Սիմոնյանն ասաց՝ իրեն քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում․

«Միակ մտահոգությունս ժողովրդի զայրույթն է, որը չի հանդուրժի, որ իրեն կրկին խաբեն կամ գժի տեղ դնեն»։

Սիմոնյանը պնդում է՝ այդ ուժերը փողի միջոցով լցնում են ընդդիմադիր դաշտը։

Տեսանյութը՝ Factor.am-ի