Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

807 ինքնամեկուսացած՝ Արմավիրի մարզում

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 25-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք: Ունենք 773 առողջացած և 807 ինքնամեկուսացած:

Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք:

Կարևորելով յուրաքանչյուրիս դերակատարումն այս աներևույթ թշնամու դեմ պայքարում` կրկին խնդրում և հորդորում եմ մեր ազգաբնակչությանը հետևել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանմանը և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:
Առո՛ղջ եղեք»։