A
A
Ֆուտբոլի Հայաստանի և Ալբանիայի հավաքականները ընկերական խաղ կանցկացնեն Երևանում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հայաստանի և Ալբանիայի հավաքականները մինչ այս հանդիպել են 5 անգամ. մեկ խաղում հաղթել է Հայաստանի հավաքականը, մեկն ավարտվել է ոչ-ոքի, երեք անգամ հաջողության է հասել Ալբանիայի ընտրանին:
Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ն փոփոխել է Ազգերի Լիգայի խմբային փուլի խաղացանկը, որի արդյունքում առաջացել են ազատ օրեր: Դրանք տրամադրել են ընկերական խաղեր անցկացնելու համար: Այդ օրերն են հոկտեմբերի 7-ն ու 8-ը և նոյեմբերի 11-ն ու 12-ը: