Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի գավաթը կվիճարկեն «Արարատ-Արմենիան» ու «Նոան»

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս հաղթեց «Գանձասար-Կապանին» և իր պատմության առաջին անգամ մտավ եզրափակիչ:

Երեք ամիս առաջ կայացած առաջին խաղում նվազագույն՝ 1:0 հաշվով, հաղթանակ էին տարել արարատցիները: Դա նշանակում էր, որ եզրափակիչ մտնելու համար կապանյան ակումբին հարկավոր է հաղթել երկու և ավելի գնդակների առավելությամբ: Սակայն, Հայաստանի գործող չեմպիոնը կրկին անառիկ պահեց սեփական դարպասը՝ միաժամանակ երկու անպատասխան գնդակ խփելով մրցակցին: Աչքի ընկան Անջելո Մենեզեսն ու Յոն Գուֆրանը:

Այդպիսով, Հայաստանի գավաթի եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն «Արարատ-Արմենիան» ու «Նոան», որոնք առաջին անգամ կվիճարկեն պատվավոր մրցանակը: Խաղի անցկացման օրը և վայրը դեռ որոշված չէ: