Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa 24.06.
A A
Սպորտ

«Նոան» հաղթեց «Ուրարտուին» և մտավ գավաթի եզրափակիչ

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը մտավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ և կշարունակի պայքարը պատվավոր մրցանակի համար:

«Ուրարտուի» հետ կիսաեզրափակիչ պատասխան խաղում Վադիմ Բորեցի սաները հաղթեցին 2:1 հաշվով, չնայած հանդիպման 21-րդ րոպեին հանդես եկան 10 խաղացողով (կարմիր քարտով դաշտից հեռացվեց Ռաֆայել Ղազարյանը): «Նոայի» կազմում գոլի հեղինակներ դարձան Մաքսիմ Մայրովիչն ու Դմիտրի Լավրիշչևը, իսկ «Ուրարտուից» միակ գոլը խփեց Եվգենի Կոբզարը:  

Այդպիսով, «Նոան» երկրորդ անգամ հաղթեց մրցակցին (առաջին խաղում՝ 1:0) և առաջին անգամ մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա» կիսաեզրափակիչ մյուս զույգի հաղթողի հետ: