Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախւ Ազգային ժողով
A A
Պաշտոնական

Արցախցի պատգամավոր Հովիկ Ջիվանյանի լիազորությունները դադարեցվել են

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը
 
Այսօր դադարել են «Ազատ Հայրենք-ՔՄԴ» խմբակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունները:
 
Խմբակցության անունից խորին երախտագիտություն ենք հայտնում 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր Հովիկ Ջիվանյանին՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում իր մասնագիտական առաքելությունը մեծ պատասանատվությամբ իրականացնելու և երկրի բնականոն կենսագործունեությունն ապահովող կարևոր օրենքների ընդունման աշխատանքներին ցուցաբերած անգնահատելի ավանդի համար:
 
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը Հովիկ Ջիվանյանին մաղթում է հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ իր հետագա գործունեության ընթացքում: Վստահ ենք, որ նա իր գիտելիքներն ու փորձը ի սպաս կդնի մեր հայրենիքի զարգացմանը:
 
Միաժամանակ շնորհավորում ենք Վիգեն Հարությունյանին՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Մաղթում ենք բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: