Բացել լրահոսը Փակել լրահոսը
մակունց
A A
Պաշտոնական

Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող․ Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Սահմանադրության փոփոխությունների նախագծի մեջ հստակ նշված է, թե այն  ում կարող է վերաբերել, ում՝ ոչ․ ըստ այդմ, նաեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության արդյունքում այն վերաբերում է ՍԴ գործող երեք դատավորներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, որ ՍԴ անդամներից Ալվինա Գյուլումյանի հայտարարությանը, թե  փոփոխություններն իր վրա չի տարածվում, քանի որ ինքը ՍԴ անդամ դարձել է 2014 թվականին:

«Տիկին Գյուլումյանի  նշած  մեկնաբանությունների դաշտում հարց է առաջանում, թե եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ տիկին Գյուլումյանը ՄԻԵԴ-ում դատավոր աշխատելուց հետո դատական կարգով նաեւ պահանջել է հավելավճար ՍԴ-ից»։

 Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի հայտարարությանը, թե դիմելու են ՍԴ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո, Մակունցն ասաց, որ իրենք ևս հարցը տեսնում են իրավական տիրույթում։

Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի պնդումներին, թե նախագահին զրկել են իր լիազորություններից, Մակունցն ասաց, որ նախագահը այդ լիազորությունը չի ունեցել, և հետևաբար նրան որևէ բանից չեն զրկել։

Մակունցը համոզմունք հայտնեց, որ այստեղ սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող․

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կատարոմ են ժողովրդի քվեով իրենց տրված լիազորությունները, մասնավորապես՝ 2015 թվականին համապատասխանեցնել ՍԴ-ի ներկայիս մոդելը»։

Խորհրդարանում վարակված պատգամավորների փաստը որևէ կերպ չի կարող ազդել Խորհրդարանի աշխատանքների վրա,-վստահեցրեց Մակունցը։

Տեսանյութը՝ Factor.am-ի