Բացել լրահոսը Փակել լրահոսը
106031259_1150426235337893_4940816166542171663_n
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ Սյունիքի մարզում

Սյունիքի մարզպետարանից հայտնում են․

«Հարգելի՛ սյունեցիներ

Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում ունենք նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

❗️Ընդհանուր՝ 205 հաստատված դեպք․

❗️գրանցվել է 1 մահ,

❗️127 հոգի բուժվել է,

❗️77 հոգի հիվանդ է, որից՝

 19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,

 58 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․

➡️9 հոգի՝ Կապանից,

➡️6 հոգի՝ Գորիսից,

➡️33 հոգի՝ Սիսիանից,

➡️25 հոգի՝ Մեղրիից։

➡️2 հոգի՝ Տաթեւից,

➡️2 հոգի՝ Գորայքից։

‼️Կրկին ու կրկին կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, ❗️️հստակորեն պահպանել սահմանված կանոնները, ❗️չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը, ❗️չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, ❗️խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները»։