Բացել լրահոսը Փակել լրահոսը
սերժ և ռոբերտ
A A
Պաշտոնական

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են։ Այս մասին տեղեկանում ենք Սերժ Սարգսյանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։

««Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - ասաց Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը»,- նշված է գրառման մեջ։