Բացել լրահոսը Փակել լրահոսը
foot
A A
Սպորտ

Այսօր հայտնի կդառնան Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչի մասնակիցները (տեսանյութ)

Այսօր կկայանան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Առաջինը տեղի կունենա «Նոա» - «Ուրարտու» հանդիպումը: Տանտերերը պատասխան խաղից առաջ առավելություն ունեն, քանի որ մարտի 11-ին կայացած առաջին խաղում նրանք հյուրընկալվելիս հաղթել էին 1:0 հաշվով: Եզրափակիչ մտնելու համար նրանց բավական է չպարտվել այս խաղում: 

Իսկ ահա «Ուրարտուն» պետք է անպայման հաղթանակակ տանի, որպեսզի շարունակի պայքարը պատվավոր մրցանակի և Եվրոպայի լիգայի ուղեգրի համար, քանի որ թիմը Հայաստանի առաջնության առաջին փուլից հետո չի մտել առաջին վեցյակի մեջ և դուրս է մնացել մեդալների համար պայքարից:

Երկրորդ խաղում «Գանձասար-Կապանը» իր հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիային»: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է արարատցիների նվազագույն հաղթանակով:

Այդ խաղը մարզական առումով մեծ նշանակություն ունի տանտերերի համար, քանի որ նրանք առաջնությունում նույնպես դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից, իսկ եվրոգավաթներին մասնակցելու միակ տարբերակը գավաթը նվաճելն է: «Արարատ-Արմենիան» այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը և լավ հնարավորություն ունի երկրորդ տարին անընդմեջ նվաճել չեմպիոնի տիտղոսը:

Կիսաեզրափակիչ պատասխան խաղերը կմեկնարկեն ժամը 17:30-ին և 19:45-ին: Դրանք ուղիղ եթերով կարող եք դիտել նաև մեր կայքէջում: