Բացել լրահոսը Փակել լրահոսը
105490196_155664002741055_9026911042704115547_o
A A
Պաշտոնական

Առանձին անդրադարձ է կատարվել արագ թեստերի արդյունավետության աստիճանին

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 23-ին ընդունել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված Նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում պարետատան կողմից իրականացվող աշխատանքները, առաջացող խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևոր և պահանջված է համարել նման ձևաչափով հանդիպումները, ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու հարցում միայն առողջապահության ոլորտի և պարետատան աշխատանքները բավարար չեն: «Առկա ռեսուրսները մոբիլիզացնելու և մեր հանրությանը հիմնավորված ազդակներ տալով կարող ենք հասնել դրական արդյունքների: Կարևորում եմ նմանօրինակ նախաձեռնություններն ու ուրախ եմ հանդիպման համար, որովհետև այս պայքարի շրջանակներում հանդիպումների և մտքերի փոխանակության ձևաչափը առանցքային նշանակություն ունի ճիշտ մոտեցումներ և ռազմավարություն որդեգրելու տեսանկյունից» - նշել է պետական նախարարը:

Առանձին անդրադարձ է կատարվել արագ թեստերի արդյունավետության աստիճանին, մեկուսացման վայրերի պայմաններին, մեկուսացման պահանջը խստացնելու, կամավորներին անհրաժեշտ աշխատանքներում ներգրավվելու հարցերին: