Բացել լրահոսը Փակել լրահոսը
105605393_10219223718169506_3364075140036377155_o
A A
Պաշտոնական

Նոր Նորքում 15 աղբամուղ է փակվել

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նոր Նորքում վերջին երկու ամսում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու բնակիչների միջեւ քննարկումների արդյունքում 15 աղբամուղ է փակվել։

Աղբամուղերը բազմաբնակարանների սեփականատերերի տնօրինության տակ են, այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը խրախուսում է դրանց կոնսերվացումը՝ որպես հակասանիտարիայի աղբյուր։ Փակվող աղբամուղերի փոխարեն շենքի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր աղբարկղեր։ Առայժմ՝ մի տեսակի, իսկ շուտով նաեւ աստիճանաբար աղբի տեսակավորման համար նախատեսված տարագույն աղբարկղեր կավելանան»։