Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» աշխատավարձերը վճարելու համար վարկ է վերցրել բանկից

Հռոմի «Ռոման» 6 մլն եվրո վարկ է վերցրել Popolare del Lazio բանկից՝ ակումբի աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար: Այդ մասին հայտնում է Il Sole 24 Ore կայքը:

Վարկ ստանալու համար ակումբը 60 հազար եվրո նախավճար է վճարելու բանկին: Վարկի մարման ժամկետը վեց տարի է:

Ինչպես նշում է աղբյուրը, «Ռոման» անցած ինը ամիսների ընթացքում 126 մլն եվրոյի վնաս է կրել և այժմ ակումբի վարկային ընդհանուր պարտքը կազմում է մոտ 278,5 մլն եվրո: