«Հայաստանում մեկ սուբյեկտ կա, ում պատճառով այս դատական նիստերը ձգձգվում են». Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի Հանրապետությունում մեկ սուբյեկտ կա, ում պատճառով այս նիստերը ձգձգվում են՝ Հատուկ քննչական ծառայությունը, ով էս հիմար մեղադրանքն ուղարկել է դատարան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական կարգը տապալելու գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Ըստ նրա՝ քրեական գործն այնքան թերություններով է, որ դրանք քննարկվում-քննարկվում են, ու դրանց 10 տոկոսն էլ չի սպառվել։ Խուդոյանը նշեց, որ գործի հետ կապված դատավորից որևէ դրական, բացասական ակնկալիք չունեն, դատավորից հասնում է արդարադատություն իրականացնելը։
«Իրավական թերությունները հիմա ենք քննարկում, փաստական թերությունները կքննարկենք այն ժամանակ, երբ կանցնենք դատաքննության։ Միշտ ասել եմ, որ նախաքննությունը ավարտելուց հետո գործի նյութերը գաղտնիությամբ չեն պահպանվում։ Որևէ անձ, որ մտածում է, որ այդ գործի նյութերում կա ինչ-որ բան, որ կարող է մեզ մտահոգի, կարող է հանգիստ այդ նյութերը հրապարակել։ Իհարկե այդ հրապարակումներին հետևելու է նյութերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, որովհետև այդ նյութերի հրապարակումները սովորաբար կատարվում են կոնտեքստից կտրված»,- ընդգծեց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում