Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ մեծապես արժևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Նախագահը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքսին մաղթել է քաջառողջություն, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի շուտափույթ հաղթահարում, հետագա առաջընթաց և բարօրություն։