Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo
A A
Սպորտ

Քրիշտիանու Ռոնալդուն 2 տարում գերազանցել է 12 տարվա ընթացքում գրանցած ռեկորդը

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել:

Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, վերսկսած առաջնության 27-րդ տուրի խաղում նա գրավելով «Բոլոնյայի» դարպասը, Ա սերիայում խփած իր գոլերի քանակը հասցրել է 43-ի: Այդպիսով, նա դարձել է Ա սերիայում հանդես եկած ամենաարդյունավետ պորտուգալացի ֆուտբոլիստը: 

Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Մանուել Ռուի Կոշտային, որը 1994-2006թթ հանդես գալով «Ֆիորենտինայում» և «Միլանում», դարձել էր 42 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ընդամենը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Իտալիայում:

Հավելենք, որ նա նաև պորտուգալացի լավագույն ռմբարկուն է Անգլիայի և Իսպանիայի առաջնություններում. Պրեմիեր լիգայում Ռոնալդուն խփել է 84, իսկ Լա Լիգայում՝ 311 գոլ: