Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԱ
A A
Քաղաքականություն Հասարակություն

Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ՍԴ-ում չքննվի 300․1 հոդվածին առնչվող դիմումը․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

«Սահմանադական դատարանի որոշումը կարող է միանշանակորեն ազդեցություն ունենալ այս դատական գործընթացի վրա»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալին առաջարդված 300․1 հոդվածով մեղադրանքին (Սահմանադրական կարգը տապալելը)։

ՀՀ Սահմանադրական դատարանը 300․1 հոդվածի վերաբերյալ նիստը նշանակել է հուլիսի 7-ին։

Խոսելով երեկ Ազգային ժողովում ընդունված նախագծի մասին (ՍԴ փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է դադարեցնել 12 տարի արդեն պաշտոնավարած ՍԴ դատավորների լիզորությունները, ընտրել ՍԴ նոր նախագահ)՝ փաստաբանն ասաց, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ՍԴ-ում չքննվի 300․1 հոդվածին առնչվող դիմումը։

«Պարզ չէ, թե Սահմանադրական դատարանի մյուս անդամները հետո իրենց ինչպես կպահեն։ Ես հիմա չեմ ուզում տարբեր սցենարներից խոսել, ժամանակ չկա, 1-2 րոպեից մեր դատական նիստն է սկսվում։ Բայց մի բան, կարծում եմ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, ամեն ինչ տեսանելի է․ մի քրեական գործով մի հոգու ամեն գնով պատասխանատվության ենթարկելու նպատակով պետական ինստիտուտների նկատմամբ էսպիսի ոտնձգություններ են տեղի ունենում»,- եզրափակեց Ալումյանը։