Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage (5)
A A
Պաշտոնական

Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահի եւ Եվրանեսթ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի համատեղ հայտարարությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի և իմ` որպես հայաստանյան պատվիրակության ղեկավարի, համատեղ հայտարարությունը.

 Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի առաջընթացը արդարադատության բարեփոխումների ոլորտում: Ողջունում ենք Եվրոպական Միության հաստատակամ հանձնառությունը աջակցելու Հայաստանին դատական համակարգն ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու գործում։

Գոհունակությամբ ենք արձանագրում արդարադատության քաղաքականության երկխոսության շրջանակներում համագործակցության արդյունավետությունը, որի շնորհիվ 2019 թվականին ընդունվեց արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական չափանիշներին համապատասխան ռազմավարություններ։ Այս տարի էլ բյուջետային աջակցման նոր ծրագիրը կնպաստի բարեփոխումների իրագործմանը, հատկապես` դատավորների բարեվարքության ստուգման հարցում։

 Եվրոպական Միությունը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն դոնորը և բարեփոխումների առաջնային գործընկերը, ճգնաժամի դժվարին իրավիճակում շարունակում է մնալ Հայաստանի կողքին՝ ամրապնդելով համերաշխությունը և միջազգային համագործակցությունը:

 ԵՄ-ն ավելացրել է տարեկան միջին օժանդակությունը՝ 40 միլիոն եվրոյից հասցնելով մինչև 65 միլիոն եվրո: Եվրոպական Միությունը արձագանքել է Հայաստանում Covid-19-ի ճգնաժամի ծագման հենց սկզբում` մոբիլիզացնելով տարածաշրջանային և երկկողմանի աջակցության փաթեթները:

 ԵՄ-ն հավելյալ հանձնառություն է ստանձնել տրամադրել 92 մլն եվրոյի աջակցություն։

 ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով համագործակցությունը վերաճում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ռազմավարական հիմքով ամրապնդված գործընկերության: Ընդգծելով ՀՀ և ԵՄ միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու և առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացումը, որը կարեւոր նախապայման է վիզաների ազատականացման համար, մենք հավատում ենք, որ մոտ ապագայում ՀՀ-ի հետ առավել սերտ համագործակցության և շարժունակության բարձրացման հաջորդ ուղենիշը պետք է լինի ՎԻԶԱՆԵՐԻ ազատականացման երկխոսության մեկնարկը։

🔺 Հայտարարությունը հիմնականում վերաբերում է COVID-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի հետեւանքները մեղմելուն ուղղված ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության, ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ աջակցության եւ ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման շարունակականության ապահովման հանձառությունների վերահաստատմանը։

Հայտարարության տեքստը` այստեղ