«Ռեալը» չի ցանկանում մեկնել Անգլիա և խաղալ «Մանչեսթեր Սիթիի» հետ
Աջակցիր «Ա1+»-ինՄադրիդի «Ռեալը» չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպումն առաջարկել է տեղափոխել չեզոք դաշտ: Հնարավոր է, որ խաղն կայանա Լիսաբոնում, որտեղ հետո տեղի է ունենալու փլեյ-օֆֆի մրցաշարը ութ թիմերի մասնակցությամբ:
Թագավորական ակումբի ղեկավարությանը մտահոգել է կորոնավիրուսի հետ ստեղված իրավիճակն Անգլիայում: Իսպանական կողմը կարծում է, որ խաղը Մանչեսթերում անցկացնելու դեպքում կմեծանա թիմի ֆուտբոլիստների կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Նշենք, որ այժմ, բոլոր նրանք, ովքեր ժամանում են Մեծ Բրիտանիա, պետք է պարտադիր անցնեն երկշաբաթյա կարանտին: Այդ օրենքն ոչ մեկի համար բացառություն չի թույլատրում:
Հիշեցնենք, որ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»: Պատասխան հանդիպումը նախատեսված է օգոստոսի սկզբին: