Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+melikyan
A A
Սպորտ

«Լվովը» Եղիշե Մելիքյանին փոխարինել է վրացի մասնագետով

Ուկրաինայի ֆուտբոլի բարձրագույն խմբի մասնակից «Լվով» ակումբն աշխատանքից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին: Ինչպես նշում է ակումբի պաշտոնական կայքը, հայ մասնագետի տեղը կզբաղեցնի Վրաստանի «Սաբորտալո» և «Սարտմեդի» թիմերի նախկին գլխավոր մարզիչ Գեորգի Ցեցաձեն:

Նշենք, որ «Լվովը» Ուկրաինայի առաջնությունում ընթանում է նախավերջին՝ 11-րդ տեղում և հնարավոր է դուրս մնա ուժեղագույն խմբից, քանի որ նրան հաջորդող «Կարպատները» չորս հանդիպում քիչ են անցկացրել և առաջ անցնելու լավ հնարավորություն ունեն: Մրցաշարի ավարտին մնացել է հինգ տուր: