Բացել լրահոսը Փակել լրահոսը
220620NerdrumHimnNorTnorenRazmavar
A A
Պաշտոնական

Արցախի ներդրումային հիմնադրամը նոր գլխավոր տնօրեն ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների նոր կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:  

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում՝ ընդգծելով, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի տարեցտարի կատարելագործվեն հիմնադրամի ունեցած գործիքակազմն ու տարբեր ծրագրերով առաջարկվող վարկային միջոցների մատչելիությունը

Նախագահ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել նաև հիմնադրամի նոր գլխավոր տնօրենին` Էռնեստ Գրիգորյանին, և համոզմունք հայտնել, որ վերջինս պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրները:

Արայիկ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ԱՆՀ նախկին գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանին:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ