Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ստուգայցեր «Երեւան Սիթի» սուպերմարկետներում (տեսանյութ)

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները համաժամանակյա անակնկալ ստուգայցեր են անցկացրել Երևանի 5 վարչական շրջանում՝ Կենտրոնում, Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում եւ Շենգավիթում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետներում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։

Առեւտրի այս կենտրոններից մի մասի վերաբերյալ ԱԱՏՄ-ն ահազանգեր է ստացել քաղաքացիներից նաեւ «թեժ գծով»։

Անակնկալ ստուգայցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը թե «Երեւան Սիթի» սուպերմարկետների, թե որոշ այլ տնտեսավարողների կողմից պահպանվում են ոչ լիարժեք. արձանագրվել են թե ջերմաչափման, թե ախտահանման աշխատանքների գրանցումների, թե ախտահանիչ լուծույթների կիրառման հետ կապված խնդիրներ։