Բացել լրահոսը Փակել լրահոսը
1019238
A A
Մարզեր

Արտակարգ դեպք Գյումրիում. 8-րդ հարկից կին է ընկել ու մահացել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու Բուլվարային թաղամասում: «ՑԱՅԳ»ՀԸ «Այսօր» լրատվականի նախնական տեղեկությունների համաձայն Բուլվարային թաղամասի 9 հարկանի շենքի 8-րդ հարկից կին է ընկել և տեղում մահացել:

Տարածքում հավաքված մարդկանցից ոչ մեկ կնոջը չի ճանաչել:Հայտնի է, որ կինը 1980 թվականին ծնված քաղաքացի է և այդ շենքի բնակչուհի չէ:

Հանգամանքները պարզվում են: