Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» մարզում կանցկացնի Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում

Հռոմի «Ռոման» այսօր մարզում կանցկացնի մայրաքաղաքի «Օլիմպիկո» մարզադաշտում: Այդ մասին հայտնում է forzaroma կայքը:

«Այդ մարզումը ոչնչով չի տարբերվելու մնացած պարապմունքներից, պարզապես մենք ցանկանում են ստեղծել զգալ այն մթնոլորտը, որը հավանաբար կլինի «Սամպդորիայի» հետ հանդիպման ժամանակ: Մենք երկար ընդմիջում ենք տվել և խաղեր չենք անցկացրել: Պարապմունքին կփորձենք լրացնել այդ բացը», - ասել է «Ռոմայի» թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան:

Խոսելով հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ում մոտ մկանային հոգնածություն էր զգացվել մարզումներից մեկի ժամանակ, պորտուգալացի մասնագետն ասել է, որ նա այժմ ոչ մի խնդիր չունի:

Նշենք, որ «Ռոման» կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ընդմիջումից հետո առաջնության առաջիկա խաղն անցկացնելու է հունիսի 24-ին, «Սամպդորիայի» հետ: