Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան
A A
Քաղաքականություն

Ծառուկյանին չեն կալանավորել ռիսկային խմբում լինելո՞ւ համար (տեսանյութ)

«Կարեւոր արձանագրում. դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել»,- ասում է ԱԺ փոխնախագահ, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ երեկվա որոշմանը։

Բայց այդ դեպքում ինչո՞ւ մերժվեց ԱԱԾ-ի՝ ԲՀԿ առաջնորդին կալանավորելու միջնորդությունը։

«Խափանման միջոցը,  իմ ենթադրություններով, կապված է պարոն Ծառուկյանի տարիքի հետ, կորոնավիրուսի առկայության հետ ՀՀ-ում։ Մի գուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են ինչ-որ ձևով պատճառներ, խափանման միջոցը ընտրել այնպիսի միջոց, որը որ կապված չէ անձին ազատազրկումից զրկելու հետ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը։

 63-ամյա  Գագիկ  Ծառուկյանը  մեղադրյալ է ներգրավված 2017 թվականի ապրիլի 2-ի  ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։

Հարցին՝  ինչու միայն ԲՀԿ հետ կապված  հետաքննություն արվեց,  Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝  «Ինչ է ասել, եթե մեկի հետ կապված կա, մյուսի հետ կապված ինչի չկա»։

« Կոնկրետ մի պաշտոնյայի հետ կապված  քրեական գործի շրջանակներում գտնվել է հաշվետվություն , և ընթացք է տրվել և քրեական գործ է հարուցվել,- ասաց նա,- ինչ վերաբերում է մնացածին, հանրապետականների հետ կապված, ես ասացի, որևիցե մեկը թող չկասկածի հերթով դեպքերը բացահայտվելու են»

Գագիկ Ծառուկյանը եւ նրա  կուսակիցները հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդում է, եւ այս գործերը չէին հարուցվի, եթե  իրենք չքննադատեին գործող իշխանությանը։

ԱԺ փոխնախագահն հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ 2019թ նոյեմբերի  ելույթը Զագրեբում՝   ԵԺԿ համագումարին, երբ վերջինս  հայտարարել էր, թե  երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում։

Իսկ ինչի՞ իրենց հետ չկա,- շարունակում է Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝   Ֆակտորի տեսանյութում