Բացել լրահոսը Փակել լրահոսը
112466
A A
Պաշտոնական Հասարակություն

Աշխատավարձերից անհիմն պահումներ, աշխատանքից ազատումներ, վերջնահաշվարկի չիրականացում․․․ խնդիրներն այս ոլորտում

Մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքներով հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վեր է հանել հետևյալ հիմնական խնդիրները.

 

1) գործատուներն աշխատանքից ազատվող աշխատողների հետ վերջնահաշվարկ չեն կատարում,

2) աշխատողներն անհիմն ազատվում են աշխատանքից,

3) գործատուները չեն պահպանում աշխատողներին կարգապահական տույժերի ենթարկելու կարգը,

4) գործատուներն աշխատողների աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարում,

5) աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին գործատուներն աշխատողներին օրենքով սահմանված ժամկետներում չեն ծանուցում,

6) առանց աշխատողների համաձայնության գործատուները նրանց այլ աշխատանքի են փոխադրում և այլն:

 

2019 թվականի գործունեության զեկույցն, օրինակ, վկայում է Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացիները բարձրաձայնել են նաև իրենց աշխատանքային իրավունքների խախտման այլ դեպքերի մասին:

 

 Տարածված և համակարգային խնդիրներից է՝

  • աշխատանքի ընդունվելիս աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չկնքելը
  • աշխատողին աշխատանքից ազատման դիմում գրելուն հարկադրելը
  • կատարած արտաժամյա աշխատանքի համար աշխատողին չվարձատրելը և այլն։

 

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման խնդիրների հիմնական պատճառների թվում է իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկման պակասը:

Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել յուրաքանչյուր խնդրին առնչվող մանրամասն վերլուծություն համապատասխան առաջարկներով։

2019 թվականի տարեկան հաղորդումը, որպես խնդիր, արձանագրվել է նաև այն, որ մեր երկրում բացակայում է աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական մարմին և քաղաքացիների խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման միակ տարբերակը դատարան դիմելն է։ Դատարան դիմելուց էլ մարդը խուսափում է, քանի որ հայտնվում է դատական երկարատև քաշքշուկների մեջ և վստահություն էլ չունի՝ արդյոք կհասնի դրական արդյունքի։

ՄԻՊ աշխատակազմ