Բացել լրահոսը Փակել լրահոսը
երաժշտություն
A A
Մշակույթ

Ֆրանսիական նվեր՝ հայ բուժաշխատողներին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այսօր առցանց նշում էր երաժշտության տոնը։ 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երիտասարդ սաները  կատարեցի Մորիս Ռավելի, Ժյուլ Մասնեի, Շառլ Ազնավուրի և Զազ-ի գործերը։

Համերգը կազմակերպվել  է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն հետ համագործակցությամբ։

1982 թ.-ին ստեղծված «Fête de la Musique»-ը ամենամյա փառատոն է, որն անց է կացվում ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի նույն օրը՝ հունիսի 21-ին։
Արդեն 13րդ տարին անընդմեջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ այս տոնը նշվում է նաև Հայաստանում:
Այս տարի սանիտարական ճգնաժամի ֆոնին Երաժշտության տոնը ներկայանում է թվային տարբերակով:
Այսօր Հայաստանում տոնում են նաև Բուժաշխատողի օրը։ Ֆրանսիայի դեսպանությունը նրանց է նվիրում 2020 թվականի Երաժշտության տոնի այս հատուկ համերգը: