Բացել լրահոսը Փակել լրահոսը
մարմին
A A
Պաշտոնական

Դիմակը սխալ են դրել, սոցիալական հեռավորությունն էլ չեն պահպանել (տեսանյութ)

Նոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկաններն անցկացրել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում։

Մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ հիմնականում դիմակները սխալ են կրում  տարեց քաղաքացիները, նաև չեն պահպանում սոցիալական հեռավորություն և առաջացնում մարդկային կուտակումներ, իսկ կտորե դիմակներ ավելի հաճախ կրում են երիտասարդները։

Տեսչական մարմնի տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում թերությունները շտկվել են տեղում։

Քաղաքացիներին առաջարկվել է կտորե դիմակները նույն պահին փոխարինել տեսուչների կողմից տրամադրված բժշկական դիմակներով։

Շրջայցերը շարունակվում են։