Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կորոնավիրուսից մահացել է 1988թ Ասիայի լավագույն ֆուտբոլիստը

56 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է ֆուտբոլի Իրաքի հավաքականի լեգենդար հարձակվող Ահմադ Ռադին: Այդ մասին հայտնում է իտալական La Gazzetta dello Sport թերթը:

Մեկ շաբաթ առաջ նախկին ֆուտբոլիստը հոսպիտալացվել է Բաղդատում: Անցած հինգշաբթի նրան տեղափոխել են Հորդանան, բուժումն ավելի բարձրակարգ հիվանդանոցում շարունակելու համար, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ահմադ Ռադին Իրաքի հավաքականում անցկացրել է 73 հանդիպում, որոնցում խփել է 42 գնդակ: Նա աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում գոլ խփած միակ իրաքցի ֆուտբոլիսստն է (1986թ, Բելգիայի հետ խաղում): Ահմադ Ռադին մասնակցել է նաև 1988թ օլիմպիական խաղերին: Այդ տարի նա ճանաչվել է Ասիայի լավագույն ֆուտբոլիստ