Բացել լրահոսը Փակել լրահոսը
հադրութ
A A
Պաշտոնական

Հադրութում վարակի հաստատված դեպքերը 24-ն են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Հադրութի շրջանային բաժնի մասնագետները վերջին երկու օրերին շարունակել են թեստավորման համար նմուշառում իրականացնել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից:

Նշված քաղաքացիները շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի նախկինում հաստատված քաղաքացիների շփման շրջանակից են։ Նմուշառված բոլոր բնակիչները նախապես մեկուսացված էին։ Արդյունքում արդեն 2-րդ օրն է՝ բոլոր թեստավորումների պատասխանները բացասական են։
Հավելենք նաև, որ շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը 24 է։