Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան.1jpg
A A
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը ժամանեց․ սպասում են դատարանի որոշմանը․ ուղիղ (տեսանյութ)

Այսօր կհրապարակվի  Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որոշումը։ Հունիսի 19-ից դատավորը խորհրդակցական սենյակում է՝ քննարկելու ԲՀԿ նախագահի կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։

Ավելի վաղ ԱԺ-ը  թույլ էր տվել Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից եւ ազատությունից։

 Ի դեպ, այն նախատեսված էր ժամը 15-ին, բայց հետաձգվել է։ Գագիկ Ծառուկյանը ժամանեց  եւ կրկին հայտարարեց, թե ինչ ասել է՝ ճիշտ է ասել։ Մինչեւ հիմա ոչ հիմնավոր բան չկա,- ասաց նա՝ պնդելով՝  որ եթե ինքը հայտարարեր, որ նոր իշխանությունը հոյակապ է, իրեն մեղադրանք չէր առաջադրվի։ Քաղաքական պատվեր է,- կրկնեց նա։

 Ծառուկյանը  հայտնեց, որ ստորագրած թուղթ չկա Արթուր Վանեցյանի հետ, բանակցություններ են ընթանում ։ Ըստ նրա՝ իրենք  հիմա քննարկումներ են  ընթանում նաեւ  ՀՅԴ-ի հետ։ Քոչարյանի հետ համագործակցության մասին հարցից նա զայրացավ, թե նա պետք է որոշի։

Սերժ Սարգսյանի հետ չեմ համագործակցում,հանդիպումներ կատարվում են,-ասաց նա եւ մտավ դատարան։