Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ
A A
Պաշտոնական

80 անձ մեկուսացած է․ նոր տվյալներ Արցախից

ԱՀ առողջապահության նախարարությունից  հայտնում են՝  նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի:

Ընդհանուր առողջացածների թիվը 65 է: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հունիսի 21-ի դրությամբ կորոնավարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 80 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1654 թեստավորում: