Բացել լրահոսը Փակել լրահոսը

Մահացածներից մեկը 48 տարեկան է

A A

Ըստ Առողջապահության նախարարության՝  երեկ կորոնավիրուսի հետեւանքով արձանագրվել է մահվան 18 դեպք: Պացիենտները եղել են 62 (կին), 81 (տղամարդ), 57 (տղամարդ), 65 (կին), 81 (տղամարդ), 64 (կին), 66 (տղամարդ), 55 (կին), 48 (կին), 61(տղամարդ), 73 (տղամարդ), 90 (կին), 84 (տղամարդ), 65 (տղամարդ), 72 (տղամարդ), 51 (տղամարդ), 57 (տղամարդ) և 87 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 114 է։

Հիշեցնենք, որ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 560 նոր դեպք, ապաքինվել է ևս 148 մարդ: Մահվան ընդհանուր դեպքերն արդեն 350 են։