Շրջանավարտների «չելենջը»՝ ի պաշտպանություն 114 դպրոցի տնօրենի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻ պաշտպանություն 114 ավագ դպրոցի տնօրենի ակցիաներին միացել են նաեւ շրջանավարտները։ Նրանք տեսանյութեր են տարածում՝ խնդրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներողամտություն դրսևորել եւ վերականգնել Ռուզաննա Կոստանյանին պաշտոնում։
Հիշեցնենք, որ նրան աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ արտակարգ դրության օրերին համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երեւում էր, որ հակառակ արգելքի ՝միջոցառում է կազմակերպվածն եւ խախտվել են անվտանգության նորմերը ատեստատների հանձնման ժամանակ։
Ըստ աստեստատներ ստացած աշակերտների՝ տեսանյութը չի ներկայացնում իրականությունը։
«Յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված է եղել առանձին ժամ և ամեն ինչ արվել է իրավիճակին համապատասխան։ Հասկանալով, որ Վերջին զանգը չի կայանալու՝ մենք՝ ավարտական դասարանի աշակերտներս, մտել ենք տնօրենի սենյակ և փորձել փոքրիկ անակնկալ անել։ Տեսանյութում միայն հատուկ /գուցե դիտավորությամբ/ մոնտաժված հատվածն է․ կա սկիզբ և կա շարունակություն»,- նշվում էր նամակում։
Ի դեպ, Change. Org կայքում ի պաշտպանություն Ռուզաննա Կոստանյանի՝ 1751 ստորագրություն է հավաքվել։