Բացել լրահոսը Փակել լրահոսը
qnnutyunner1-3
A A
Պաշտոնական

Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում. ՀՀ ԿԳՄՍՆ

Ընդունելության քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք նախկին 30-ի փոխարեն՝ 45-ն են:

Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի
քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր
դահլիճում կլինի 40-60 դիմորդ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ  նախարարությունը։


Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝
հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։

Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ
տարածքը կախտահանվի՝ ներառյալ անգամ գրիչները: Յուրաքանչյուր մասնակցի
կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ:
Ոստիկանությունը ևս կիրականացնի հսկողություն՝ ավելորդ կուտակումներից
խուսափելու համար:

Հիշեցնենք, որ  Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական
քննությունների օրերը՝ ըստ առարկաների։

Քննությունները կմեկնարկեն

▫️հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն,
ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն),

▫️հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն,
Աշխարհագրություն, Քիմիա,

▫️հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ

▫️հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա
առարկաներից։