Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 19-ը հունիսի. Ճոխ ու անճաշակ տներ՝ աղքատ հանրության կողքին (տեսանյութ)

Հայտարարված է բարձրաստիճան պետական պաշտոնյաների ամենաճաշակով առանձնատան մրցույթ։ Նախաձեռնությունը «Սեպտեմբեր 96 եւ քաղբանտարկայլներ» հասարակական խորհրդինն է, ժյուրիի նախագահն է նկարիչ, ակադեմիկոս Սարգիս Մուրադյանը։ Նա տարակուսած է, թե ինչ ճոխ տներ ունեն պաշտոնյաներն աղքատ հանրության կողքին, սակայն, կրկնակի ցավ պատճառող է համարում առանձնատների անճաշակ տեսքը։

Սունդուկյանի անվան թատրոնում գործընկերները նշում էին Արմեն Խոստիկյանի ծննդյան 70 եւ բեմական գործունեության 50-ամյակը։

2000-ի հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի հերթական արձանի բացումն էր, այս անգամ՝ Վանաձորում։

Աբդուլահ Օջալանի ազատությունը պահանջող 21 քրդեր 2000-ի այս օրը դիմեցին բողոքի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի։ Արցախի Դաշբուլաղ գյուղի մոտ կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ նախատեսված Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ծրագրի բացումը։

2000-ի հունիսի 19-ին Երեւանի ջրամատակարարման համակարգի կառավարումը հանձնվեց իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությանը։ Երեւանում անցկացվեց անվաչմուշկի բաց առաջնություն, որի նախաձեռնողը ռոլերների նորաստեղծ ակումբն էր։

2006-ի այս օրը, դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցների հսկողությամբ, «Ա1+»-ի աշխատակազմը վերջնականապես ազատեց Գրիգոր Լուսավորիչ հասցեում երկար տարիներ զբաղեցրած տարածքը՝ փաստացի դատապարտվելով ժամանակավոր հարկադիր պարապուրդի։ Ազգային Ժողովի մոտ բողոքի ձայն էին բարձրացրել մարտի 1-ի գործով ազատազրկված անձանց հարազատները։ Խնդիրն այն էր, որ համաներումի կիրառումից հետո այս գործով կալանավորվածներից 15-ը մնալու էին ազատազրկված։

«Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնությունների հատկացումն ուղղակի կապ ունի օֆշորային սկանդալի հետ»,- 2013-ի հունիսի 19-ին հայտարարում էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։