Բացել լրահոսը Փակել լրահոսը
2015_central_bank2015_625482432
A A
Պաշտոնական

Նորընտիր նախագահն հանդիպեց բանկի նորընտիր նախագահին

Հունիսի 19-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի տնտեսության զարգացման հարցում առևտրային բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների դերին:

Կողմերը կարևորել են ֆինանսաբանկային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: 

Այս մասին հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը։