Բացել լրահոսը Փակել լրահոսը
104748769_748220702669560_3774645266243707863_n
A A
Պաշտոնական

ՌԴ դեսպանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում

Այսօր ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ընդունել են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հայտնում են՝  դեսպանի հետ քննարկվել են պառլամենտական համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ ԵԽԽՎ շրջանակներում մեր համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի գործում Ռուսաստանի աջակցության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների և այլ հարցերի վերաբերյալ։