Բացել լրահոսը Փակել լրահոսը
104591349_2968243526605184_5013046805600220633_n
A A
Պաշտոնական

Արմավիրում տեսչական մարմինը դրական արդյունքներ է արձանագրել

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի  N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում  հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօր՝ հունիսի 19-ին, տեսչական մարմնի մշտադիտարկում  իրականացնող խմբերը  այցելել են Արմավիրի մարզի  Արմավիր քաղաք: Հագուստի և շինարարական ապրանքների վաճառակետերում և խանութներում այս պահի տվյալներով պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի ընդամենը 1 խախտում է արձանագրվել: 

Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած նշված ոլորտների գրեթե  բոլոր վաճառքի կետերում առկա են եղել ախտահանիչ նյութեր, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամաններ, լվացարաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումներ, ջերմաչափեր  և ջերմաչափման գրանցամատյաններ: Բոլոր խանութներում փակցված են եղել պարտադիր դիմակներ  կրելու  մասին իրազեկման թերթիկներ:  

Այլ է իրավճակը նավթամթերքի լցակայանների  և գազալցակայանների ոլորտում: Մշտադիտարկում իրականացված տնտեսավարողների ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվել են պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի բազմաթիվ խախտումներ, մասնավորապես բացակայել են փակվող աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված չեն եղել դիմակի պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները: 

Բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում առկա են եղել ախտահանիչ նյութեր: 

Մշտադիտարկման արդյունքում գրանցված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ  և ներկայացվում են պարետատուն: