Բացել լրահոսը Փակել լրահոսը
104638482_2847721392021565_6385275524746111298_n
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՀՀ ներքաղաքական զարգացումները

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

«ԱԺ-ում հանդիպում ունեցա ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները և ընդգծեցինք ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը:
Հանդիպումն անցավ երկկողմ վստահության և անկեղծության մթնոլորտում»: