Բացել լրահոսը Փակել լրահոսը
104676481_267125098060190_4795638927700597703_n
A A
Տնտեսություն

«Գազպրոմ -Արմենիան» կկրճատի 1000 աշխատակցի. տնօրեն

«Գազպրոմ- Արմենիան»  բավարարված չէ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից, որով բնակիչների համար սակագինը մնում է անփոփոխ։

«Գազպրոմ -Արմենիան» առաջարկում էր վերանայել և  սահմանել բնական գազի  նոր սակագին բոլոր սպառողների համար։

Ըստ տնօրեն  Հրանտ Թադևոսյանի՝  այս որոշումից հետո ստիպված կլինեն կրճատումներ անել ընկերությունում։

«Տարաձայնությունը հիմնականում կապված է աշխատողների թվաքանակի հետ,որը նորմատիվից 2000 պակաս է , փաստացիից 1000-ով պակաս։ Այսինքն մենք պետք է հազար աշխատող կրճատենք, որպեսզի համապատասխանեցվի նորմատիվներին»,-ասաց նա։

Թադևոսյանի խոսքով՝ զարգացման ծրագրերը   պետք է իրականացվեն   տասը տարվա ընթացքում։  Դա ընկերությունը իրագործելու է, սակայն ընթացիկ ծախսերի համար հանձնաժողովի ներկայացրած թվերը եւս չեն բավարարում։

Ինչպես է որոշվելու՝ որ աշխատողներն են ազատվելու.

«Առաջին մեծաքանակ կրճատումում  կլինեն հսկիչները։ Սա իմ որոշումը չէ, այն նախատեսված է հանձնաժողովի կողմից։ Սակայն նախատեսված կրճատումները կլինեն բոլոր համակարգերում»։

«Գազպրոմ -Արմենիա»-ի տնօրենն անդրադարձավ նաեւ իր աշխատավարձի չափին։

«Ընկերությունում աշխատում է 7000 աշխատող, որոնցից 99,9 տոկոսը չի ստանում 2 միլիոն դրամից ավելի գումար։ Ես նույնպես այդ ցուցակում եմ։   Ելնելով այս խնդրից՝ անձամբ դիմում եմ ներկայացրել «Գազպրոմի» տնօրինությանը իմ աշխատավարձը նվազեցնելու պահանջով, որպեսզի ես նույնպես  զգամ այդ բեռը։ Աշխատավարձերի նվազումը կլինի բոլորի համար»,- ասաց Հրանտ Թադեւոսյանը։

Ի դեպ,  անկախ այսօրվա նիստից օրակարգում դեռ մնում է սահմանին գազի գնի նվազեցման հարցը։  Մարտի 31-ին  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:  

Անդրադառնալով այս  հարցին՝ Հրանտ Թադեւոսյանը նշեց. «Պատկերը հետևյալն է, դա  տարածաշրջանային մակարդակով ընդհանուր լուծման  բանաձև է։ Այս պարագայում կիջնի թե կբարձրանա կապված է բանաձևերի որոշումներից։ Առանձին Հայաստանի համար սահմանին գնի նվազեցման հարց չկա»։