Բացել լրահոսը Փակել լրահոսը
46713_b
A A
Պաշտոնական

«Նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից»․ Արմեն Սարգսյան

«Ես գործում եմ նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակներում և չեմ պատրաստվում դրանք խախտել ներքաղաքական կյանքում որևէ մեկին կամ որևէ խմբի դուր գալու համար», -«Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Ես համոզված եմ, որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից, որպեսզի կարողանա կատարել իր հավասարակշռող և ազգային միասնականությանն աջակցող դերը»:

Նախագահը նշել է, որ, անշուշտ, որպես քաղաքացի և անհատ, ինքն ունի իր կարծիքը երկրում տեղի ունեցող իրադարձությունների կամ երևույթների վերաբերյալ: «Ես հասկանում եմ, որ սպասումները նախագահից՝ որպես պետության գլուխ, մեծ են, սակայն, հաշվի առնելով, թե սահմանադրությամբ ինչպիսի սահմանափակ և կոնկրետ լիազորություններ են վերապահված Հանրապետության նախագահին, այդ ակնկալիքներն հաճախ իրատեսական չեն»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, նախագահն ասել է, որ պետությունը, քաղաքական ուժերը, տնտեսվարողները և հասարակությունն ինքը պետք է շահագրգրված լինեն ունենալ իրական ազատ և անկախ մամուլ ունենալու հարցում: «Պրոֆեսիոնալ, անաչառ մամուլի կայացումը թե ներքին, թե արտաքին առումով ես համարում եմ ազգային անվտանգության խնդիր»,- նշել է Հանրապետության նախագահը: