Լեգենդար Նունու Գոմեշը՝ ՎիվառոԲեթի դեսպան
Աջակցիր «Ա1+»-ինՊորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշը եռամյա համագործակցության պայմանագիր է կնքել FeedConstruct և BetConstruct ընկերությունների հետ:
Պորտուգալիայի հավաքականի կազմում Ֆուտբոլի Աշխարհի երկու և Եվրոպայի երեք Գավաթների մասնակցած Գոմեշը երեք տարի ժամկետով հանդես կգա որպես BetConstruct-ի և վերջինին կից գործող սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող FeedConstruct ընկերության դեսպան:
«Հաճելի է միանալ BetConstruct ընտանիքին, հուսով եմ՝ երկար ժամանակով: Շնորհակալ եմ վստահության համար. Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք»,-ասել է Նունու Գոմեշը:
Աշխարհի բազմաթիվ երկրներում հաջող գործունեություն ծավալող, առցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատակարարող առաջնակարգ BetConstruct ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վիգեն Բադալյանը դրական սպասելիքներ ունի Գոմեշի հետ համագործակցությունից:
«Մեծ ուրախությամբ բարի գալուստ ենք մաղթում լեգենդար Նունու Գոմեշին որպես մեր դեսպան՝ ակնկալելով գրավել նոր սպորտային հորիզոններ նրա ֆուտբոլային փորձառության և գիտելիքների շհորհիվ»,- նշել է BetConstruct ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վիգեն Բադալյանը:
Ավելացնենք, որ Նունու Գոմեշը հրավիրված էր մայիս ամսին անցկացված ընկերության աջակիցների մասնակցությամբ «Չեմպիոնների Զանգ» օնլայն տեսազրույցին, որը համախմբել էր մյուս բրենդ-դեսպաններին՝ ներառյալ Անդրեյ Շևչենկոյին և Յուրի Ջորկաեֆին: