Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՆԶ
A A
Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է, որ դատարանը Ծառուկյանի գործով չի կատարի քաղաքական պատվեր (տեսանյութ)

«Ինձ զանգահարել են եվրոպական հայտնի իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, շատ-շատ լուրջ, իրենք առաջիկայում հանդես կգան հրապարակումներով և բնականաբար իրենք ուշի-ուշով հետևելու են, թե «Բարգավաճ Հայաստանին», թե՛ անձնապես ինձ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է, որտեղ ընթանում է ԲՀ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման գործով նիստը։

Խոսելով «Երևանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ենթադրյալ կաշառքի մասին՝ պատգամավորն ասաց, որ Պողոսյանին վերջին անգամ տեսել է, կարծես թե, 2012 թվականին։ «Ես վստահ պնդում եմ, որ որևէ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանը Վազգեն Պողոսյանին կամ «իքս»-ին կամ «իգրեկին» գումար տվել է կամ ընտրական կաշառք բաժանել, չկա և չի կարող լինել այն պարզ պատճառով, որովհետև նման բան չի եղել»,- ընդգծեց նա։

Վերջինս ակնկալում է, որ դատարանը Ծառուկյանի գործով չի կատարի քաղաքական պատվեր, հավատարիմ կմնա Քրեական օրենսգրքին, արդարադատությանը։ 

Հարցին՝ արդյո՞ք որևէ համագործակցության ձևաչափ մշակվում, քննարկվում է «Հայրենիք» կուսակցության, ՀՅԴ-ի, «Մեկ Հայաստան» կուսակցության հետ, Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք վաղուց դրա մասին հայտարարել են։ «Մենք շատ ակտիվ համագործակցում ենք, մենք առաջիկայում, ինչպես արդեն նշեցի, կլինեն նաև համագործակցության շատ ավելի առարկայական, կոնկրետ քայլեր»,- շարունակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում