A
A
Ի՞նչն է դարձել «Խոսրովի անտառում» հրդեհի բռնկման պատճառ
Աջակցիր «Ա1+»-ին«Խոսրովի անտառ» պետական արգելոցից հայտնում են․
«Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների և ԱԻՆ հրշեջ փրկարարների աջակցությամբ հրդեհը հանգցվել է երեկոյան ժամը 20:00-ին,որի բռնկման պատճառը եղել է կայծակը:
Մոտավորապես այրվել է 4,5 հեկտար տարածք (գիհու նոսրանտառ):
Իրավիճակը ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ:Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ»։