Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոմայի» մարզական տնօրենը ժամանակավոր հեռացվել է

Հռոմի «Ռոմա» ֆուտբոլային ակումբը ժամանակավորապես հեռացրել է մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակիին: Այդ մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի կենտրոնը:

Սպորտային տնօրենի պարտականություններն առայժմ կկատարի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան:

Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, Ջանլուկա Պետրակին անցած շաբաթ վիճաբանություն է ունեցել «Ռոմայի» նախագահ Ջեյսմ Պալոտայի հետ: Նա մրցաշրջանի ավարտից հետո հավանաբար կազատվի իր զբաղեցրած պաշտոնից, չնայած ակումբի հետ կնքած պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին:

Ջանլուկա Պետրակին «Ռոմայի» մարզական տնօրեն է նշանակվել անցած տարվա ամռանը: Նոր տնօրենի հավանական թեկնածուն ակումբի մենեջեր Մորգան Դե Սանկտիսն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով հանդես գալիս «Ռոմայում», որի կազմում այժմ պատրաստվում է Իտալիայի Ա սերիայի առաջնության վերսկսմանը: